ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել այսօր քաղաքապետարանում․ բղավոցների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ Երևանի ավագանու նիստի ժամանակ դրսից բղավորցների ձայներ են լսվել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանի մուտքի մոտ էր եկել Արամայիս Ավետիսյանի հորաքույրը։ Նշենք, որ Ավետիսյանն աշխատանքի էր անցել Աջափնյակ վարչական շրջանում, սակայն նա նախկինում մեղադրվել է կաշառք ստանալու մեջ, նաև հրապարակումների համաձայն, ցուցարարների ծեծին է մասնակցել։

Նրա հորաքույրը շենքի դիմաց գովում էր քաղաքապետ Հայկ Մարությանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա տեսնելով «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին, սկսել է բղավել, քանի որ վերջինս նիստի ժամանակ բարձրացրել էր Արամայիս Ավետիսյանի հարցը։ Վերջինիս հորաքույրը հայտարարել է, թե Արամայիս Ավետիսյանը ոչ մի ցուցարար չի ծեծել և այդ ամենը սուտ տեղեկություններ են։

Հիշեցնենք, որ այսօր այդ ամենին արձագանքել էր նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը։




Լրահոս