Ապրիլի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։
ԶՈւ ԳՇ պետին զեկուցվել է զինված ուժերի հաստիքային կառուցվածքի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման և հաստիքային հաշվեցուցակների արդիականացման ուղղությամբ: