ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք չենք ներելու ոչ մեկին, բոլորս գիտենք՝ ովքեր են թափթփուկները․ իմքայլական ավագանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք չենք ներելու ոչ մեկին։ Այսօր Երևանի ավագանու նիստում այդպիսի հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը՝ խոսելով նիստի ժամանակ հնչած «Սերժի թափթուկներ» արտահայտության մասին։ Նա նշեց, թե իրենք  բոլորը լավ արմատներ են տվել։

«Բոլորս գիտենք, թե ովքեր են թափթփուկները, դրանք քաղաքական կատեգորիա են։ Իրենք ոչ ոքի պաշտպանության կարիքը չունեն։ Վարչապետը որոշ ժամանակ առաջ շատ էր խոսում պետական ապարատի ընդդիմության մասին, որ դիմադրում են բարեփոխումներին։ Հեղափոխությունից հետո բոլորին տվել են հավասար հնարավորություններ։ 1,5 տարի անց այդ դիմադրությունը կա, թե կոտրել ենք», – հետաքրքրվեց Երիցյանը։

Ի պատասխան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, թե դիմադրության ամենավատ տեսակը հատուկ դիմադրությունն է։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս