
Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ֆրանաիայում ֆուտբոլային մրցաշրջանը չի վերսկսվի ։
«Երկրի տարածքում խոշոր մարզական միջոցառումներ չեն կարող անցկացվել։ Ֆուտբոլային 2019/2020 մրցաշրջանը չի կարող վերսկսվել»,- Ֆիլիպի խոսքերն է փոխանցում L ‘ Equipe-ը ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված Եվրոպայում դադարեցված են բոլոր ֆուտբոլային առաջնությունները` բացառությամբ Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության:
Հիշեցնենք , որ Ֆրանսիայի Լիգա 1-ի առաջատարը ՊՍԺ-ն, ով անցկացրած 27 խաղում վաստակել է 68 միավոր:
Էդմոն Մատիրոսյան