ՖՈՏՈ․ Ինչպես են եղել Գավառի կրակոցները. բացառիկ լուսանկարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով՝ Գավառի կրակոցներից սպանվել է երկու անձ ՝ զինվորական քննիչն ու նրա մեքենայում գտնվող եւս մեկ անձ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ կրակոցները հին պատմության հետ են կապված: ։

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ սպանվածը Պարոնիկյան Զորիկն է, ով 4 տարվա քննիչ է աշխատել, Զինվորական քննչականում բոլորը նրան գիտեին որպես համեստ խելոք քննիչ։ Վերջինս ամուսնացած էր, ուներ երկու երեխա ։

Հավելենք, որ սպանվածների հարազատները մտել են Գավառի հիվանդանոց ու ամեն ինչ ջարդուփշուր արել։ Իրավապահ համակարգը ներկա պահին չի կարողանում որևէ քննչական գործողություններ իրականացնել, քանի որ իրավիճակը շատ  լուրջ է և իրավապահները քայլեր են ձեռնարկում հետագա արյունահեղությունը կանխելու ուղղությամբ։ Սպանվածների հարազատները չեն հանդարտվում և վրեժխնդրության կոչեր են հնչեցնում։




Լրահոս