
Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանցման ծրագիրն ընթացքի մեջ է՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին: Ինչպես տեղեկացնում է IRNA-ն՝ այս մասին հայտնել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը՝ օնլայն քննարկման ժամանակ:
Կորոնավիրուսի բռնկումը որևէ ազդեցություն չի ունեցել Իրանի և Հայաստանի համատեղ նախագծերի վրա: Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Իրանից Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման համար 60 տեխնիկների դիմավորելուն:
Երրորդ գծի կառուցումը թույլ կտա էլեկտրաէներգիայի փոխանակման հզորություններն ավելացնել: