
Armlur.am-ին հայտնի են դարձել , թե ինչի հետեւանքով Գավառի ճանապարհին հնչեցին կրակոցներ,
որոնք երկու անձի համար դարձան ճակատագրական:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանություն է եղել Նորատուս համայնքի եւ Գավառի անչափահաս տղաների միջեւ : Արդյունքում , անչափահասների խնդիրը կարգավորելու , կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչը՝ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:
Նշենք, որ Գավառում եւ Նորատուսում իրավիճակը բավականին լարված է եւ իրավապահները Երևանից խումբ են ուղարկել Գեղարքունիքի մարզ, որպեսզի կարողանան հանդարտեցնել երկու համայնքի բնակիչներին , հետագա արյունահեղությունը բացառելու համար: