Զինված ուժերի զորամիավորումներում ապրիլի 27-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:
Պարապմունքների ընթացքում ստուգվել են հաստիքային զենքերի կիրառման հմտությունները, կատարելագործվել է զինծառայողների կրակային պատրաստության մակարդակը:
Զինծառայողները հաջողությամբ խոցել են պայմանական թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի անձնակազմն ապրիլի 27-ին անցկացրել է մարտավարական մասնագիտական պարապմունք։
Մշակվել և իրականացվել են խմբային վարժանքներ, ստուգվել են զինծառայողների մասնագիտական ունակությունները և փոխգործակցության կազմակերպման հմտությունները:
Ապրիլի 27-ին 3-րդ զորամիավորման հակատանկային ստորաբաժանումներն ուսումնական կենտրոնում անցկացրել են մասնագիտական պատրաստության պարապմունքներ։
Զբաղեցվել են կրակային բնագծերը, հակատանկային միջոցները բերվել են մարտական վիճակի, բարձր վարպետությամբ խոցվել են շարժական և անշարժ բոլոր պայմանական թիրախները:
Անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով 4-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք:
Զորամասի տարածքում բացազատվել են ուսումնական կետեր, համապատասխան ծառայության պետերը հրահանգավորել են զինծառայողներին ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններից պաշտպանվելու կանոնների և գործողությունների վերաբերյալ:
5-րդ զորամիավորման զորամասերում շարունակվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման և ամառային ռեժիմի փոխադրման աշխատանքները:
Իրականացվել են ռազմական տեխնիկայի մաքրման և յուղման աշխատանքներ, վերացվել են հայտնաբերված անսարքությունները: