«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վաղը՝ ապրիլի 30-ին, ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կգա Ազգային ժողով։ Նա պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է ներկայացնի Գլխավոր դատախազության 2019 թվականի գործունեության արդյունքներն ու պատասխանի նաև պատգամավորների հարցերին։ Արդեն մայիսի 5-ին մեկնարկելու է ԱԺ հերթական քառօրյան եւ հաղորդումն, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2019 թվականի գործունեությունը, կքննարկվեն հենց այդ օրը։
«Ժողովուրդ» օրաթերթը մանրամասներ ներկայացրել էր Արթուր Դավթյանի հաշվետվությունից, որը ներկայացված է եղել դեռ մարտի 30-ին։ Ըստ այդմ, հաղորդման մեջ տեղ է հատկացված կոռուպցիայի դեմ պայքարին։ 2019 թվականին ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 2083 (2018թ․-1988) նյութ, որից 1399-ով (2018թ․-1469) հարուցվել են քրեական գործեր, 655-ով (2018թ․-451)՝ քրեական գործ հարուցելը մերժվել է, որից 603-ը (2018թ․-410)՝ արդարացման, 52-ը (2018թ․-41)՝ ոչ արդարացման հիմքով: 2019թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի թվով 100 նախապատրաստված և ավարտված նյութերով ու քննված և ավարտված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված գույքային վնասը կազմել է 2011559889 (2018թ. – 4629549320) ՀՀ դրամ: Պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 1.003.689.227 (2018թ. – 3.938.873.757) ՀՀ դրամ»․ ։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: