ՊԵԿ-ի ստուգումը՝ միջգերատեսչական բախման պատճառ. Հակոբ Արշակյանը գրավոր առարկություն է ուղարկել Դավիթ Անանյանին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ի իրականացրած մի ստուգում միջգերատեսչական բախման պատճառ կարող է դառնալ։

Մասնավորապես՝ նախկին ՏԿՆ, այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառուցվածքում գտնվող «Վարչատնտեսական» ՓԲԸ-ում ՊԵԿ-ը հայտնաբերել է չարաշահումներ, որը վերաբերում է բառացիորեն «նախորդ դարին»։ Ստուգմամբ առկա է եղել մոտ 80 միլիոն դրամի անհամապատասխանություն։ Այդ կառույցի ղեկավարը եղել է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եղբայրը։

Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ-ի իրականացրած ստուգումներից հետո բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը գրավոր առարկություն է ուղարկել Դավիթ Անանյանին և գանգատարկել ակտը, քանի որ եթե անգամ այդ 80 միլիոնի անհամապատասխանությունը իրականում կա, ապա վաղուց անցել է 3 տարի վաղեմության ժամկետը, իսկ առերևույթ խախտումից անցել է 20 տարի։ Եվ հետո յուրացման փաստը հատատվելու դեպքում պատասխանատվության կենթարկվի մեկ այլ նախարարի եղբայր՝ պետությանը առանձնապես խոշոր չափի վնաս հասցնելու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս