Կենտրոնամերիկյան պետությունների խորհրդարանի անդամը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արտգործնախարարությունից հայտնում են, որ Կենտրոնամերիկյան խորհրդարանի արտաքին հարաբերությունների և միգրացիոն հարցերի հանձնաժողովի նախագահ Դանիել Օրտեգան տարածել է հայտարարություն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ` ճանաչելով և դատապարտելով Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված այդ ծանրագույն ոճրագործությունը։

Տեղեկատվություն. Կենտրոնամերիկյան խորհրդարանը (PARLACEN) ստեղծվել է 1991 թվականին, կենտրոնակայանը հանդիսանում է Գվատեմալայի մայրաքաղաք Գվատեմալան։ Մաս է կազմում Կենտրոնամերիկյան պետությունների ինտեգրացիոն համակարգի։ Միապալատ օրենսդիր մարմինը բաղկացած է անդամ-պետությունների (Գվատեմալա, Սալվադոր, Հոնդուրաս, Նիկարագուա, Պանամա, Դոմինիկյան Հանրապետություն) 120 պատվիրակներից։




Լրահոս