
Այս անգամ մեր նկարահանումներն իրականացրեցինք ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդավայրում’ Թաթուլ գյուղում, պարզելու համար՝ արդյոք եղանակի կտրուկ անկումը վնաս հասցրել է այգիներին, ինչ խնդիրներ ունեն բնակիչները և հետևում են պարետատան հորդորներին: Զրուցեցինք համայնքի ղեկավար Ալբերտ Հարոյանի հետ, ով նշեց, որ բնականաբար վնասներ կլինեն և գյուղում խնդիրներն անսահմանափակ են, որոնք երկրի հետ քայլ առ քայլ պետք է լուծվեն:
Պարզեցինք, որ գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ:
Մանրամասները տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան
Արագածոտնի մարզ
Թաթուլ համայնք