ArmLur.am-ի հայտնի դարձավ, որ այս պահին ոստիկանական ուժերի կողմից ուժեղ հսկողություն է իրականացավում Գավառ և Նորատուս համայնքների ճանապարհաներին։ Մասնավորապես ստուգվում են Նորատուս-Գավառ մտնող և դուրս եկող բոլոր մեքենաները և անձինք։
Հիշեցնենք, որ երեկ զարհուրելի սպանություններ հաջորդեցին մեկը մյուսին Գեղարքունիքի մարզում: Գավառի եւ Նորատուսի երիտասարդ բնակիչները արդեն անհիշելի պատճառներով վիճաբանել էին, որին խառնվեցին մեծերը` հայրիկները:
Լիդա Եղիազարյան