Կենտրոն վարչական շրջանը կգեղեցկացնեն արծաթափայլ եղևնիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Միսաք Մանուշյանի անվան զբոսայգին, որը գտնվում է գլխավոր պողոտայում՝ Կողբացի-Մաշտոց հատվածում, զարդարվել է 30 արծաթափայլ եղևնիով: Ինպես հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից, ապրիլի 29-ին կտնկվեն ևս 12-ը: Կանաչապատման համար նախատեսված ներկայիս բետոնապատ տարածքը քանդելուց հետո նախատեսված է տնկել ևս 20-ը:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տունկն իրականացրել է բոլոր ագրոկանոններին համապատասխան՝ օգտագործելով խթանիչներ, հումուս, հողախառնուրդներ:




Լրահոս