Սուբվենցիաներ ստանալու նպատակով ներկայացված ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստում քննարկվել եւ հավանության են արժանացել Գեղարքունիքի մարզի համայնքների կողմից ներկայացված ծրագրային հայտերից 8-ը:
Ինչպես հաղորդում են Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դրանք են Երանոս համայնքի «Խմելու ներտնտեսային ջրամատակարարման ցանցի 3-րդ փողոցի սկզբնամասից մինչև 3-րդ փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 3 տան մոտի հատվածի, 7-րդ փողոցի սկզբնամասից մինչև 7-րդ փողոցի թիվ 16 տան մոտի հատվածի հիմնանորոգման», Արծվանիստ համայնքի «22-րդ միջհամայնքային փողոցի ասֆալտապատման» եւ «Համայնքի նոր աղբյուրակապի և սնման ջրատարի կառուցման», Վաղաշեն համայնքի «Համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորի (անհավասար անիվներով) ձեռքբերման», «Համայնքի մանկապարտեզի գույքի ձեռքբերման» եւ «Կոփոյ վար» կոչվող տարածքի ջրարբիացման, ոռոգման, կենցաղային եւ տեխնիկական ջրի ջրաքանակի ավելացման», Զոլաքար համայնքի «Մշակույթի կենտրոնի վարչական շենքի ներքին հարդարում» եւ «Համայնքում խմելու ջրի ներքին ցանցի կառուցման» աշխատանքների վերաբերող ծրագրերը:
Գեղարքունիքի մարզպետարանի կողմից համապատասխան համայնքների ղեկավարներին առաջարկվել է հայտարարել շինարարական աշխատանքների մրցույթներ` ապահովելով արդյունավետ, հնարավորինս թափանցիկ եւ նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ առաջիկայում կհրապարակվի նաեւ հաստատված ծրագրային հայտերի մնացած խմբաքանակի վերաբերյալ տեղեկատվություն: