Ապրիլի 28-ին, ժամը 11.07-ին, Երեւանի Խանջյան եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063-ի» 39-ամյա վարորդ Խաչատուր Բադալյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է քննություն։