
ArmLur.am-ը հայտնել էր, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել նրա և Ադեկվադ խմբավորման անդամ Արթուր Դանիելյանի միջև։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ միջադեպից հետո Արթուր Դանիելյանի քիթն է կոտրվել, նա այժմ գտնվում է թիվ 1 համալսարանական հվանդանոցում։ Մենք տեղեկացանք նաև, որ այժմ նրան են փորձում այցելել խմբի մյուս անդամները՝ Նարեկ Սամսոնյանի գլխավորությամբ, սակայն նրանց չեն թողնում հիվանդանոց մտնել։