Կհաստատվի Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 15-րդ ծրագիրը․ ովքեր կարող են օգտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վաղվա նիստում կհաստատվի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը։  Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պետք է  հնգօրյա ժամկետում Վարչապետի աշխատակազմ ներկայացնի որոշման նախագիծը։

Ըստ այդմ, Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելը:

  • Միջոցառման շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կկազմակերպվեն Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ /այսուհետ՝ Աշխատանքներ/։
  • Աշխատանքները կներառեն ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների տնկման և ծառատունկի տարածքի ցանկապատման աշխատանքները։
  • Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կմասնակցեն սույն հավելվածի 3-րդ կետում նշված աշխատանքներին:




Լրահոս