Կատալոնիայի Սուպերգավաթի հանդիպումը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնիայի Սուպերգավաթի «Բարսելոնա» – «Էսպանյոլ» հանդիպումը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հաղորդում է Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Կատալոնիայի Սուպերգավաթը անցկացվում է 2014 թվականից: Մրցաշարում ամենից շատ հաղթել է «Բարսելոնան»` 2 անգամ:

Հիշեցնենք, որ եվրոպական բոլոր ֆուտբոլային առաջնությունները` բացառությամբ Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության, դադարեցված են COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով:
Մեր օրերի ժանտախտով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցում է 3 միլիոնը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս