Տարեդարձս առանց երեխաներիս եմ տոնել. Նառա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տանից դուրս չեմ գալիս, անգամ իմ տարեդարձն առանց երեխաներիս եմ տոնել տանը ամուսնուս և քույրիկիս հետ միասին։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Նառան` անդրադառնալով երկրում հայտարարված արտակարգ դրությանն ու տանը մեկուսանալուն։

«Ամբողջ օրն անցկացնում եմ տանը, գիրք եմ կարդում, ֆիլմեր եմ դիտում, քանի որ էլ ուրիշ անելու բան չի մնում։ Հեռախոսով ընկերուհիներով ենք հավաքվում, շփվում ենք, մենք՝ մեզ համար հետաքրքրություն ենք ստեղծում»,-ասաց նա։

Երգչուհին լիահույս է, որ այս սահմանափակումները շուտով կվերանան և հնարավորություն կունենան ապրել այնպես, ինչպես մի քանի ամիս առաջ էր։

«Իսկ հակառակ դեպքում պետք է սովորենք այդպես ապրել կամ էլ չվախենալ վիրուսից։ Ընդհանրապես կառավարությունը, ոչ մեկը չգիտի, թե այս քաոսը ինչպես առաջացավ, ինչ է կատարվում, և ընդհանրապես ինչին հավատանք , ինչին չհավատանք»,-հավելեց Նառան։

Լիդա Եղիազարյան




Լրահոս