Քննիչ հանձնաժողովի ժամկետը կերկարացվի․ անարդյունավետ են աշխատել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկաևաձգվի 6 ամսով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովն այդպիսի որոշում է կայացրել դռնփակ նիստի ժամանակ՝ ամփոփելով արդյունքները, իսկ արդեն մայիսի 5-ին գումարվող ԱԺ հերթական նստաշրջանին այդ հարցը ևս կքննարկվի։

Նշենք, որ յուրաքանչյուր քննիչ հանձնաժողովի գործողության ժամկետ կարելի է երկարաձգել միայն մեկ անգամ, որից հետո պետք է արդեն զեկույց ներկայացնել արդյունքների մասին։ Նկատենք, որ գոյության այս ամիսների ընթացքում հանձնաժողովը միայն երկու նիստ է անցկացրել։ Ամեն դեպքում ԱԺ պաշտոնական կայքի տվյալներն են այդ մասին խոսում։ Ընդ որում, հունվարի 24-ին աշխատակարգ են սահմանել, մարտի 2-ին քննարկել պաշտոնյաների հրավիրման հարց, իսկ երեկ էլ հավաքվել, որոշել երկարացնել գործողության ժամկետը։ Եվ արձանագրության մեջ հանդիպում ենք այսպիսի արտահայտության․ «աշխատանքի բաշխում՝ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»: Ստացվում է՝ իրենք ևս ընդունում են, որ անարդյունավետ է եղել այս ամիսների աշխատանքը։ Հավելենք, որ հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Արտյոմ Ծառուկյանն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս