Տանը գտնվող մեծահասակներին չվտանգելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացիներն իրենց ցանկությամբ մեկուսացվել են հյուրանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը կորոնավիրուսով պայմանավորված
ինքնամեկուսացումը տան պայմաններում չիրականացնելու համար։

Նա տեղեկացրել է, որ կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս, իսկ իր և դստեր թեստի պատասխանը եղել է
բացասական, ինչի պատճառով առաջարկվել է նրանց ինքնամեկուսանալ տանը։ Քաղաքացին մտահոգություն է
հայտնել, որ նրա ծնողները ռիսկային խմբում են գտնվում, իսկ իրենց տանը ինքնամեկուսանալը կարող է վտանգել
նրանց առողջությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում
դիմումատուի և նրա դստեր 14-օրյա ինքնամեկուսացումը կազմակերպվել է հյուրանոցում։




Լրահոս