Այսօր կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց նախագիծ, որով ավելանալու է զինծառայողների փոխհատուցումն այն դեպքում, երբ նրանք մեծ հեռավորության վրա են ծառայում և պետք է արձակուրդ մեկնեն։
«Նախկինում օրինակ երբ զինծառայողը Մեղրիում էր ծառայում և ապրում Գյումրիում, նա փոխհատուցում էր ստանում միայն մինչև Երևան գալու համար»,- նշեց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, թե հարցումներ են անում զորամասերում՝ փորձելով պարզել, թե ինչ հարցեր են նրանց հուզում։
Մանրամասները՝ տեսանյութում