ՀՀ ոստիկանապետը, որպես բարեխիղճ պաշտոնատար անձ, պետք է հրաժարական ներկայացնի․ Արթուր Սաքունց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնկրետ Գավառի միջադեպի հետ կապված ոստիկանությունը չի կարողացել իրեն դրսևորել, բայց և այնպես այն, ինչ որ տեղի է ունեցել Գավառում, ունեցել է նախապատմություն, և ոստիկանությունը, անձանց հետ բացատրական, օպերատիվ և կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառումները չի իրականացրել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Գավառում տեղի ունեցած արյունահեղությանն ու ոստիկանական ուժերի կատարած գործողություններին։

«Կոնտեքստի հետ կապված ունենք ոստիկանությունում համակարգային խնդիրներ, և կոնկրետ իրավիճակի հետ կապված` ոստիկանության պատրաստ չլինելը կապված է կադրային, մասնագիտական կարողությունների խնդիրների հետ, նաև հնարավոր օջախները հայտնաբերելու և դրանց ուղղությամբ աշխատանքներ կատարելու, խնդիրները շատ են»,-նկատեց իրավապաշտպանը։

Արթուր Սաքունցի կարծիքով՝ ՀՀ ոստիկանապետը, որպես բարեխիղճ պաշտոնատար անձ, պետք է հրաժարական ներկայացնի, քանի որ տվյալ պահին չի կարողացել անհրաժեշտ միջոցառումները և գործողությունները կատարել։

«Եթե նա չի կարողացել այսօրվա գոյություն ունեցող ռեսուրսներն ու հնարավորությունները կիրառի, ոստիկանության գործառույթն իրականացնի, ապա նա պետք է հրաժարական տա, և ասի` որպես բարեխիղճ և պատասխանատու պաշտոնյա, ես չեմ համապատասխանում այդ պաշտոնին»,-հավելեց նա։

Լիդա Եղիազարյան




Լրահոս