ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարակվածների թիվը գերազանցեց 3 միլիոն 220 հազարը․ իրավիճակն աշխարհում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 3 միլիոն 220 հազարը, հիվանդությունից ապաքինվածներինը՝ 1 միլիոնը, մահացել է շուրջ 228 հազար մարդ:

Սակայն մահվան դեպքերն ավելացել են 10 հազար դեպքով՝ նախորդ օրվա համեմատությամբ կրկնակի ավելի: Մեծ Բրիտանիան Եվրոպայում հայտնվել է երկրորդ տեղում կորոնավիրուսի զոհերի թվով` 26 հազար 97 մարդ, առաջինն Իտալիան է՝ մահվան 27 հազար 682 դեպքով:

Կարանտինային միջոցառումներն աստիճանաբար թուլացվում են Ղազախստանում և Ուզբեկստանում: Տաջիկստանում հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում, քանի որ բազմաթիվ թոքաբորբով հիվանդներ կան։  Իսկ Ռուսաստանում վարակվածների թիվը  մոտենում է 100 հազարին, մահվան դեպքերինը՝ 1000-ին:

Հայաստանում նախորդ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի դեպքերի թվի աճի ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 134 նոր դեպք։ Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասավ 2066-ի, արձանագրվել է մահվան ևս երկու դեպք՝ մահացածները եղել են 69 և 47 տարեկան, նրանցից մեկն ունեցել է խրոնիկական հիվանդություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս