Գավառում տեղի ունեցող միջադեպի հետ կապված դեռ ինֆորմացիայի պակաս ունեմ, իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ անթույլատրելի դեպքեր են տեղի ունեցել: Գիտենք, որ զոհեր կան, և վերջնական գնահատական կարող ենք տալ միայն այն դեպքում, երբ կլինի ամբողջական տեղեկատվություն։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով Գավառում տեղի ունեցած արյունահեղությանը։
Մեր այն հարցին, թե Ազգային ժողովում անհանդուրժողական մթնոլորտ է տիրում և՛ իշխանական և՛ ընդդիմադիր թևի պատգամավորները միմյան հասցեին հնչեցնում են վիրավորական արտահայտություններ։ Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ ունենք ազգային խորհրդարանում նման պատկեր։
Իմքայլական պատգամավորը պատասխանեց․ «Այնքան էլ համամիտ չեմ, որ խորհրդարանում անհանդուրժողականույթան մթնոլորտ կա, այո՛, ես համարում եմ, որ Ազգային ժողովում տեղի են ունենում բաներ, որոնք չպետք է լինեն, և ես որքան գիտեմ, կոնկրետ միջադեպի մասնակիցները հայտարարություն են տարածել և համապատասխանաբար ներողություն են խնդրել, այդ թվում նաև հանրությունից , որ ականատես են եղել նման միջադեպի, ուղղակի պետք է հույս ունենալ, որ նման միջադեպեր այլևս չեն կրկնվի»,-հավելեց Տիգրան Ուլիխանյանը։
Լիդա Եղիազարյան