Ինչ իրավիճակ է Գավառում․ մանրամասնում է փոխքաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով այսօր աղմկահարույց միջադեպի էպիկենտրոն Գավառում երեկվա համեմատ ավելի հանգիստ մթնոլորտ է տիրում, դեռ ոստիկանների կողմից հսկողությունը շարունակվում է քաղաքում։

Մեզ նաև հայտնի դարձավ, որ, ի տարբերություն Գավառ քաղաքի, Նորատուս համայնքում պատկերը լրիվ այլ է, այնտեղ դեռևս պահպանվում է լարված մթնոլորտը, և ավելի խիստ է հսկողությունը իրավապահների կողմից։

Եվ, ըստ մեր տեղեկությունների, ապրիլի 28-ին տեղի ունեցած զարհուրելի միջադեպի հետևանքով սպանված ռազմական քննիչ Զորիկ Պարոնիկյանի և նրա ընկերոջ Վահե Ավետիսյանը «Նորատուսցի արջի» հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը։

ArmLur.am-ի հետ զրույցում Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Բոշյանը հայտնեց , որ դեռևս երեկվանից քաղաքում լարվածություն չի եղել, քանի որ ոստիկանությունը նկատելի հսկողություն էր սահմանում։ «Առանձին խուճապ բնակիչների մոտ չկա, բնակչներն արդեն հաղթահարել են այդ ամեն ինչը, վերադարձել են իրենց բնականոն կյանքին»:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր Գավառի ճանապարհին հնչած կրակոցների մասին, որի հետևանքով երկու հոգի մահացել էին։ Գրել էինք, որ Նորատուս համայնքի եւ Գավառի անչափահաս տղաների միջեւ վեճ է եղել, և անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչը՝ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները։

Լիդա Եղիազարյան




Լրահոս