Այսօր ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում պատգամավոր Արփի Դավոյանը հարց ուղղեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ապօրինի գույքի բռնագանձման մասով՝ խոսելով պաշտոնյաների առանձնատների, դղյակների մասին՝ հետաքրքրվելով, թե երբ նորություն կլինի այս մասով։
Ի պատասխան Դավթյանը նշեց․ «Ես պատասխանեմ, որ Վլադիմիր Գասպարյանի մասով քրեական գործ է քննվում։ Տեղյակ եմ նաև, որոշակի լուծումներ կան և այն քննության ընթացքում է։ Իսկ մյուս մասերով շատ գաղտնիք չեմ ցանկանա հայտնել, բայց քայլեր կլինեն»։
Մանրամասները՝ տեսանյութում