ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շանտաժի է ենթարկել ու 240 հազար դրամ պահանջել․ ոստիկանության բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնում շորթման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հաղորդումից մեկ օր առաջ մի երիտասարդ սոցիալական ցանցերից մեկով հրապարակել էր հաղորդում տվողի և նրա կնոջ լուսանկարները՝ հայտնելով, որ նրանք զբաղվում են խաբեությամբ։

Այնուհետև հրապարակումը կատարած անձը, հրապարակումը համացանցից հեռացնելու և լրատվամիջոցներին չտրամադրելու համար, նրանից 240 հազար դրամ էր պահանջել։
Էրեբունու ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Արդյունքում՝ պահանջած գումարը ստանալու պահին երիտասարդը բռնվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին «շորթում» գրառմամբ թղթադրամները։

Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։




Լրահոս