![](https://armlur.am/wp-content/uploads/2020/04/5-2.jpg)
Ապրիլի 29-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի տանկային վաշտերի ներգրավմամբ անցկացվել է
մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:
Զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացված զորավաժության ընթացքում ստուգվել են
զինծառայողների գործողությունները դաշտային պայմաններում, հրամանատարական կազմի ղեկավարման
հմտությունները, ստորաբաժանումների փոխգործակցությունը մարտի նախապատրաստման և վարման ժամանակ: