Հաստիքային զենքով կրակի վարման հմտությունների կատարելագործման, զինծառայողների անհատական
վարժվածության մակարդակի ամրապնդման նպատակով ապրիլի 28-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի
հրաձգարանում վարչակազմի սպաներն անցկացրել են կրակային պատրաստության տեսական և գործնական
պարապմունք։
Բացազատված ուսումնական կետերում անձնակազմը ևս մեկ անգամ հրահանգավորվել է կրակային խնդիրների
լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Զինծառայողները հաջողությամբ խոցել են
կրակադաշտի բոլոր թիրախները և արժանացել հրամանատարության բարձր գնահատականին: