
Անձնակազմի մասնագիտական գիտելիքների ամրապնդման և մարտական տարբեր իրավիճակներում օպերատիվ
գործողությունների պլանավորման աշխատանքների կազմակերպման նպատակով ապրիլի 29-ին 5-րդ
զորամիավորումում, օպերատիվ և մարտավարական օղակի սպաների ներգրավմամբ, անցկացվել է հավաք-
խորհրդակցություն:
Քննարկվել են օպերատիվ և մարտական պատրաստության, ստորաբաժանումների ներդաշնակման հետ կապված
հարցեր, տրվել են պարզաբանումներ պաշտպանական և հարձակողական գործողություններին վերաբերող խնդիրների և դրանց կատարման ժամկետների վերաբերյալ: