Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հաղորդում է TAСС-ը:
«Հենց նոր հայտնի դարձավ, որ թեստերը, որոնք ես հանձնել եմ կորոնավիրուսի հետ կապված, տվել են դրական արդյունք»,- հայտարարել է ՌԴ վարչապետը
Մինչ Միշուստինի առողջանալը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար կլինի Բելոուսովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միշուստինին մաղթել է շուտափույթ ապաքինում.
«Ես ձեզ առողջություն եմ մաղթում: Կարծում եմ, որ դուք կմնաք նույն լավ մարզավիճակում, կշարունակեք մասնակցել քաղաքացիների աջակցության վերաբերյալ որոշումների մշակմանը»։