ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 28-ամյա գյումրեցու մոտ հայտնաբերվել է «մարիխուանա». նա բերման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ին ժամը 18.30-ի սահմաններում քրեական հետախույզները Գյումրի քաղաքի Պարույր Սեւակի փողոցից, ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Տրդատ Ճարտարապետի փողոցի 28-ամյա մի բնակչի:Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվությունից։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը մարիխուանա է, քաղել էր անցյալ տարի ամռանը` վայրաճ կանեփի թփերից: Մի մասն օգտագործել էր, մյուս մասը` պահել հետագայում ծխելու համար:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս