Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում է AnalitikaUA.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը:
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման վիճակը և հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Կողմերը նշել են ամուր պատմական կապերը ուկրաինացի և հայ ժողովուրդների միջև:
Նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել առևտրի զարգացմանը և տնտեսական երկխոսության խորացմանը:
Արտգործնախարարները բարձր են գնահատել փոխգործակցությունը Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու հարցի շուրջ և փորձ են փոխանակվել COVID-19 համաճարակի հետևանքների հաղթահարման վերաբերյալ», — ասվում է հայտարարության մեջ:
Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվովյանը AnalitikaUA.net-ին հարցազրույցում շեշտեց այս մակարդակում պաշտոնական շփումների կարևորությունը: Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարը հույս հայտնեց, որ այսուհետ այդպիսի շփումներ ավելի հաճախ տեղի կունենան: «Ուկրաինայի և Հայաստանի արտգործնախարարների միջև կոնտակտները մեծ հույս է ներշնչում», — ասաց Շատվորյանը: