ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ կփոխվի. անվտանգության ռազմավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ռազմավարությունը գտնվում է իր վերջնական փուլում, այն հանրությանը կներկայացվի առաջիկա ամիսների ընթացքում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են Անվտանգության խորհրդի գրասենյակից։ Մասնավորապես, հարցման միջոցով փորձել էինք պարզել, թե ինչ փուլում է ռազմավարության մշակումը և ինչ հիմնական փոփոխություններ կլինեն։ Եվ ահա, անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ նշված ժամկետները կապ ունեն նաև նոր տիպի կորոնավիրուսային համավարակի պատճառով Հայաստանում գործող արտակարգ դրության հետ։ Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր ռազմավարությունը պետք է ներկայացներ մեկ տարվա ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս