
Մայիսի 1-ին, ժամը 03:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 3-րդ խճուղու տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:15-ին, մարվել՝ 07:08-ին: Տունն ամբողջությամբ այրվել է (մոտ 72 քմ):
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև Վարդենիսի քաղաքապետարանի օժանդակ ջրատար ավտոմեքենան: