
Կառավարության ընդունած հակաճգնաժամային 1-13-րդ միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է 57.3 միլիարդ դրամ: Այս մասին սոցկայքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գումարը բաշխվել է շուրջ 23 հազար իրավաբանական եւ 825 հազար ֆիզիկական անձանց միջև»,- գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այդ թվերը չեն ներառում հակաճգնաժամային 14-16-րդ միջոցառումները, որոնց իրագործումն ընթացքի մեջ է:
«Այս ծրագրերի իրագործման արդյունքում շահառու ֆիզիկական անձանց թիվը կգերազանցի 1 միլիոն 200 հազարը»,- գրել է Փաշինյանը։