Մայիսի 1-ին, ժամը 09:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի պետական քոլեջի մոտակայքում կայանած կցորդիչով բեռնատարի խցիկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորենացու փողոցում կայանած «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարի թափքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։34-ին, մարվել՝ 09:46-ին։ Այրվել է բեռնատարի թափքում բեռնված փայտածուխը (50 պարկ):