Ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոններ Թայսոն Ֆյուրիի եւ Էնթոնի Ջոշուայի թիմերը սկսել են բանակցություններ վարել հավանական մենամարտի շուրջ, հաղորդում է ESPN-ը ։
Պարբերականը պնդում է, որ մենամարտը կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում ։
Հիշեցնենք, որ Ֆյուրին WBC վարկածով աշխարհի չեմպիոն է, իսկ Ջոշուան ՝ WBA (Super), IBF, WBO եւ IBO գոտիների հաղթող:
31-ամյա Ֆյուրին վերջին մենամարտն անցկացրել է 2020 թվականի փետրվարին ՝ նոկաուտի ենթարկելով Դեոնտեյ Ուայլդերին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում նրա հաշվին գրանցվել է 30 հաղթանակ եւ մեկ ոչ ոքի: 30-ամյա Ջոշուան վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2019 թվականի դեկտեմբերին ՝ վերադարձնելով այն գոտիները, որոնք նախկինում խլել էր Էնդի Ռուիսը:
Էդմոն Մարտիրոսյան