
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր կրկնակի թեստավորվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել, այսինքն` վարակը չի հաստատվել:
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Ապաքինված քաղաքացին այսօր դուրս կգրվի բուժհաստատությունից:
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն առողջացել են: