Գավառում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել, պետք է նախ հասկանալ, թե ինչումն է խնդրի ծագումը, և հանցավորության դեմ պայքարի համատեքստում խնդրին անդրադառնալ, իսկ մնացածը քննչական մարմինները պետք է ուսումնասիրեն, և մենք ուշի-ուշով հետևելու ենք իրավապահ մարմինների աշխատանքին. տեսնենք, թե ինչ եզրահանգման են գալու։ ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Գավառում տեղի ունեցած արյունահեղությանն ու զարհուրելի միջադեպին։
«Դժվար է ասել, թե ինչպես կարելի է կանխել նման վիճաբանությունները: Ամեն դեպքում շատ ցավալի է, որ նման ողբերգական ավարտ է ունեցել։ Այստեղ անելիք ունեն թե՛ իրավապահ համակարգը, թե՛ ընդհանրապես անելու շատ բան կա»,-մեզ հետ զրույցում հավելեց իմքայլական պատգամավորը։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր Գավառի ճանապարհին հնչած կրակոցների մասին, որի հետևանքով երկու հոգի մահացել էին։ Գրել էինք, որ Նորատուս համայնքի եւ Գավառի անչափահաս տղաների միջեւ վեճ է եղել, և անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչը՝ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները։ Մահացել էին Զորիկ Ապորիկյանը և նրա ընկերը՝ Վահե Ավետիսյանը՝ «Նորատուսցի արջը»։
Լիդա Եղիազարյան