
Իտալական Ա Սերիան քվեարկություն է անցկացրել ակումբների շրջանում ՝ մրցաշրջանի հետագա ճակատագրի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, լիգայի բոլոր 20 ակումբները ցանկություն են հայտնել շարունակել ընթացիկ մրցաշրջանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տորինոն» ու «Բրեշիան» ցանկանում են, որ առաջնությունն ավարտվի ժամանակից շուտ:
Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Հիշեցնենք, որ Իտալիայում մեր օրերի ժանտախտով վարակվածների թիվը հասել է 205,463-ի, որոնցից մահացել են 27,967-ը, իսկ բուժվել`75,945-ը:
Էդմոն Մարտիրոսյան