ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարանոցները կտրվել են, սակայն կենսական անոթները չեն վնասվել. հիվանդանոցի տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Գավառի  բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանի հետ:

-Պարո՛ն Կարապետյան, ինչ վնասվածքներ են ստացել Հայթյան եղբայրները, ինչպես են կարողացել հիվանդանոց ներխուժած սպանվածի հարազատները կտրել նրանց պարանոցները։

-Վնասվածքները ստացել են հիվանդասենյակում, բայց մինչև այդ նրանցից մեկը ստորին վերջույթի հրազենային վնասվածք է ունեցել, իսկ մնացած վնասվածքները ստացել են հիվանդասենյակում կտրող-ծակող գործիքով կրծքավանդակի և որովայնի վնասվածքներ, իսկ պարանոցների կտրվածքները խորը և կյանքին վտանգ սպառնացող չեն եղել, կենսական անոթները չեն վնասվել։

-Ե՞րբ եք նրանց տեղափոխել Երևան։

-Հիվանդներից մեկին դեպքի նույն օրը գիշերը 12։00-ի – 1-ի կողմերը տեղափոխել ենք Երևան, իսկ մյուսին անհապաղ վիրահատել ենք, քանի որ վիճակը ծայրահեղ ծանր էր, ուներ սրտի վնասվածք, որին նույնպես վիրահատությունից հետո տեղափոխել ենք Երևան։

-Տեղյա՞կ եք՝ ի՞նչ վիճակում են գտնվում նրանք։

-Հիվանդների առողջական վիճակների մասին գիտեմ, որ մեր այստեղ կատարած վիրահատությունը եղել է բավարար, այսօր կամ վաղը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխելու են պալատ, իսկ մյուս հիվանդի վիճակը միջին ծանրության է։

-Միայն Հայթյան եղբայրնե՞րն են վնասվածքներ ստացել և տեղափոխվել Երևան, թե՞ կան նաև այլ վիրավորներ։

-Հայթյան եղբայրները իրականում հորեղբոր տղաներ են։ Իրենցից առաջ արդեն Երևանի տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել ևս երեք վիրավորներ, ովքեր անմիջական կապ են ունեցել միջադեպի հետ, և ունեցել են հրազենային թափանցող խուլ վնասվածքներ։ Ընդհանուր Երևան են տեղափոխվել 5 վիրավոր։

-Պարո՛ն Կարապետյան հիշո՞ւմ եք, ինչպես ներխուժեցին հիվանդանոց, քանի՞ ոստիկան էր հսկում հիվանդանոցը, որ չկարողացան կանխել ներխուժումն ու մարդկանց կոկորդները կտրելու գործողությունները։

-Հիվանդանոցում և դրսում այդ պահին եղել են մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, փորձել են ամեն ինչ անել, որպեսզի կանխեն, բայցևայնպես չեն կարողացել կանխել։

-Այս պահին հիվանդանոցում խուճապային իրավիճակը կա՞, թե․․․

-Քննությունը շարունակվում է, բայց մենք արդեն ամեն ինչ կարգավորել ենք և անցել մեր բնականոն աշխատանքին։

-Բուժանձնակազմից արդյոք տուժածներ կա՞ն։

-Ոչ, բուժանձնակազմից տուժածներ չունենք, միայն վնասվել է հիվանդանոցի գույքը, դռներ ու պատերը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր Գավառի ճանապարհին հնչած կրակոցների մասին, որի հետևանքով երկու հոգի մահացել էր։ Գրել էինք, որ Նորատուս համայնքի եւ Գավառի անչափահաս տղաների միջեւ վեճ է եղել: Եվ անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչը՝ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:

Լիդա Եղիազարյան




Լրահոս