‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամը մայիսի 2-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպում է բարեգործական օնլայն դրամահավաք, որի ամբողջ գումարն ուղղվելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաներին և երիտասարդներին։
Նոր տիպի Կորոնավիրուսի (Covid-19) տարածման պատճառով ամբողջ աշխարհում ստեղծված բացառիկ ու անորոշ վիճակի հետևանքով՝ հիմնադրամն անորոշ ժամանակով հետաձգել է նախաձեռնած մի շարք բարեգործական միջոցառումների, դրամահավաքների և հանդիպումների անցկացումը։
Սակայն, միաժամանակ, քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հարյուրավոր երեխաներ և երիտասարդներ այս դժվար օրերին էլ շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժում։ Նրանք չեն կարող սպասել, մինչև բժիշկները կհաղթեն համաճարակին։ Հետևաբար, հիմնադրամը դիմում է Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին, հիմնադրամի բարերարներին, մեր գործընկերներին որպեսզի այս դժվար օրերին յուրաքանչյուրն իր ներդրումը կատարի քաղցկեղ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման գործում։
Ձեր նվիրատվությունները կարող եք ուղարկել հետևյալ հաշվեհամարներին՝ ‹‹Բանկ օֆ Ամերիկա›› 3251 3512 0666/routing#121000358 և ‹‹Ամերիաբանկ›› 15700 23051810100 կամ նվիրատվություն կատարել https://cityofsmile.org/donate/ հարթակի միջոցով։
Գործունեության երկու տարվա ընթացքում ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամը ՀՀ-ից և Արցախից մինչև 25 տարեկան ավելի քան 300 երեխայի և երիտասարդի ապահովել է անվճար բուժմամբ, դեղորայքով, վիրահատական միջամտությամբ, օրական 4-անգամ սնունդով և սոցիալ-հոգեբանական ծառայությամբ։ Այս ընթացքում հիմնադրամը տրամադրել է ավելի քան 465.000.000 ՀՀ դրամի աջակցություն։ Ամսական կտրվածքով հիմնադրամը տրամադրում է 30-40 միլիոն դրամի աջակցություն։
Համաձայն վիճակագրության ՀՀ-ում և Արցախում քաղցկեղից բուժվում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների 70%-ը։