
Մայիսի 2-ին կյանքից հեռացել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մայրը՝ Օֆելյա Բալասանյանը։ Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից:
Գյումրու քաղաքապետարանի ողջ անձնակազմը խորապես ցավակցում է քաղաքապետի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին Օֆելյա մայրիկի մահվան կապակցությամբ: