«Իմ քայլը» խմբակցության նիստն ավարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել: Նիստին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ավարտից հետո վարչապետը, ինչպես նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, այլ պատգամավորներ հեռացան ՔՊ գրասենյակից` չպատասխանելով լրագրողների հարցերին:

ArmLur.am-ի տեղեկություններով` նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անդրադարձ է եղել վերջին օրերին քննարկվող բոլոր հարցերին՝ սկսած Գավառում տեղի ունեցած սպանություններից, վերջացրած Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան վեճով։

Ավելի վաղ գրել էինք, որ խմբակցությունը քննարկելու է մայիսի 5-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի օրակարգը:




Լրահոս