Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ժամանակին գլխավորել է նաեւ Մադրիդի «Ռեալը», նշել է մարզչական կարիերայի այն միակ հանդիպումը, որից հետո արտասվել է:
Պորտուգալացի մասնագետը հիշել է Չեմպիոնների լիգայի 2012 թվականի մրցաշրջանը, որտեղ Մադրիդի «Ռեալը» կիսաեզրափակչում պարտվեց Մյունխենի «Բավարիային» եւ լքեց հետագա պայքարը. «Սա ֆուտբոլ է: Ռոնալդուն, Կական, Ռամոսը երեք հրեշներ են, ովքեր երբեք կասկած չեն առաջացրել, բայց նրանք նույնպես մարդ են: Այդ գիշեր մարզչական կարիերայիս մեջ առաջին անգամ ես արտասվեցի խաղից հետո: Այդ օրը լավ եմ հիշում։ Ես եւ իմ օգնական Այտոր Կարանկան կանգ առանք իմ տան դիմաց, եւ երկուսս էլ սկսեցինք արտասվել ։ Շատ դժվար էր, քանի որ մենք լավագույնն էինք այդ մրցաշրջանում»,-մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» մյունխենցիներին պարտվել էր հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով (3:3, 1:3 ՝ 11 մետրանոցներով):
Էդմոն Մարտիրոսյան