«Ես կարծում եմ՝ բավականին վտանգավոր օրենք է, հնարավոր է նպատակը լավն է, բայց, հաշվի առնելով այս երկու տարվա մեր փորձը, տեսել ենք, որ լավ նպատակները բավականին ոչ պրոֆեսիոնալ են արվում , և շատ դեպքերու
տալիս են հակառակ էֆեկտ»։ Անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքին՝ Armlur.am-ի հետ զրույցում ընդգծեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
«Օրենքի հետ կապված արդեն իսկ մի շարք պրոֆեսիոնալ կազմակերպություններ իրենց բացասական կարծիքն են հայտնել։ Ես շատ զարմացա Գլխավոր դատախազի պատասխանից, թե ամեն ինչ կարող է լինել, ընթացքում կուղղենք, կշտկենք, սա ցույց է տալիս, որ մենք ունենալու ենք հերթական անորակ օրենքը, որը հնարավորություն է տալու նոր կամայականությունների։ Կարծում եմ , որ կան օրենքներ որոնք կարող են ապակայունացնել երկրում իրավիճակը, և այս օրենքն հենց այդ շարքից է»,-նշեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ օրենքում շատ խոցելի կետեր կան, և սա կարող է մեկնաբանվել սեփականության վերաբաշխաման նոր փորձ։
«Խոցելի է և՛ իրավական , և՛ քաղաքական տեսակետից, և ես խիստ կասկածում եմ, որ չկան այլ մեխանիզմներ, որ կարելի էր այդ նույն նպատակին հասնել, ավելի մաքուր, ավելի կոռեկտ օրենսդրական գործիքակազմի միջոցով»,-հավելեց Վիգեն Հակոբյանը։
Լիդա Եղիազարյան