
Երեւանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի նորագույն միջազգային չափանիշներին համապատասխանող 100 ավտոբուսներով: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով` Երեւանի նոր երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է 820 նոր ավտոբուս, որը միանգամից հնարավոր չէ ձեռք բերել:
«Մենք այս պահին խնդիր ունենք միկրոավտոբուսների հետ, քանի որ նրանց տարիքը լրանում է, շահագործումից պետք է դուրս հանվի, այդ իսկ պատճառով որոշում կայացվեց փոքր քանակությամբ ավտոբուսներ ձեռք բերել, որոնք կաշխատեն Երեւանում, այնուհետեւ կսկսենք ծրագիրը փուլային իրականացնել»,-ասել է նա:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Վերակառուցման եւ Զարգացման բանկի աջակցությամբ: